Search

Մագիստրոսական ծրագիր Չինաստանում՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով


ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը:

Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի նախատեսված է ուսման և մեկ տարի հետազոտական աշխատանքի համար: Կրթաթոշակը նախատեսում է մոտ 12 000 ԱՄՆ դոլար որպես ուսման վճար, մեկանգամյա գումարային հատկացում, կեցության ապահովում, ամենամսյա կրթաթոշակ, ՉԺՀ-ում բժշկական ապահովագրություն և երկկողմանի ավիատոմս:

Կից ներկայացված են Տոնջիի Կայուն զարգացման միջավայրի համալսարանի (IESD) հատկացրած կրթաթոշակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև պատասխանատու անձի կոնտակտային տվյալները:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, հեռ.՝ 010599646):

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png