Search

ՃՇՀԱՀ-ն մարտի 24-ից անցնում է առցանց ուսուցման


Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ, որտեղ որոշվել է մարտի 24-ից անցնել առցանց դասընթացների ռեժիմի։

Ուսանողներին և դասախոսներին հնարավորություն է տրվում առցանց եղանակով կազմակերպել ուսուցում, դասախոսություններ փոխանցել, հարց ու պատասխան կազմակերպել։ Այդ գործընթացը կիրականացվի տարբեր եղանակներով՝ համալսարանում գործող moodle համակարգով, էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ֆեյսբուք սոցիալական ցանցով։

Ավարտական կուրսերի քննական գործընթացը նույնպես կկազմակերպվի առցանց եղանակով։ Այդ նպատակով համալսարանի պաշտոնական կայքում արդեն հասանելի է «ուղիղ կապ մեզ հետ» հաղորդակցության ռեժիմը։

Այս պահին քննարկվում է նաև համալսարանի կայքում ուսանողների համար անհատական հարթակ ստեղծելու հարցը, որտեղ հասանելի կլինեն յուրաքանչյուր խմբի դասախոսությունները։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia