Ճապոնիան հրթիռների արձակման առիթով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային
- Anews
- Mar 17, 2023
- 1 min read

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային հինգշաբթի իրականացրած բալիստիկ հրթիռների արձակման առիթով։ Այս մասին Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մենք բողոք ենք հայտնել Հյուսիսային Կորեային Պեկինում Ճապոնիայի դեսպանության միջոցով։ Նման գործողությունները սպառնում են մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նա։
Comments