Ճապոնիան կձգտի Ռուսաստանի հետ ձկնաբուծության շուրջ բանակցություններ վարել Կուրիլներում
- Anews
- Jan 21, 2023
- 1 min read

Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը հայտնել են, որ Տոկիոն կձգտի Ռուսաստանի հետ ձկնաբուծության շուրջ բանակցություններ վարել Կուրիլյան կղզիներում , հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Դեսպանատանը հայտնել են, որ ճապոնական կողմը ծանուցում է ստացել ռուսական կողմից այն մասին, որ Մոսկվան չի կարողանում համաձայնեցնել Կուրիլյան կղզիների մոտ գտնվող ջրերում ճապոնացի ձկնորսների համար ձկնորսության վերաբերյալ խորհրդակցությունների ժամկետները:
Դեսպանատունն ընդգծել է, որ ավելի քան 20 տարի երկու կողմերն էլ աջակցել եւ զարգացրել են ձկնորսությունը Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիների ջրերում:
«Ցավալի է, որ այս անգամ ռուսական կողմը նման քայլեր է ձեռնարկել»,-հայտնել է դիվանագիտական առաքելությունը։
Comments