top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ճապոնիայում սկսվել է զինվորական բուժանձնակազմի պատվաստումը


Ճապոնիայում երկուշաբթի՝ մարտի 8-ին, սկսվել է երկրի Ինքնապաշտպանության ազգային ուժերի բուժանձնակազմի պատվաստումը, հայտնում է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայում զինվորական բուժանձնակազմի պատվաստումն անցկացվում է բուժաշխատողների վաղ պատվաստման շրջանակում, որը պետք է ընդգրկի գրեթե 4,8 մլն ճապոնացի բժիշկների: Պատվաստման համար օգտագործում են Pfizer ամերիկյան ընկերության արտադրության դեղամիջոցը, որը Ճապոնիայում կիրառելու թույլտվություն է ստացել: Ներկայումս Ճապոնիայում իրենց պատվաստանյութերի գրանցման հայտեր են ներկայացրել նաեւ AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը եւ Moderna ամերիկյան ընկերությունը: Ակնկալվում է, որ երկրորդ պատվաստանյութը Ճապոնիայի առողջապահության նախարարության հավանությունը կարող է ստանալ մայիսին:

Ճապոնիայում պատվաստումը սկսվել է փետրվարի 17-ից: Առաջին փուլում պատվաստվել են 40 հազար բուժաշխատողներ, հետագայում այս գործընթացի կարող է ընդգրկել գրեթե 4,8 մլն ճապոնացի բժիշկների: Երկրորդ փուլում պատվաստման թույլ կտան երկրի 65-ն անց բնակիչներին, որոնք Ճապոնիայում կազմում են մոտ 36 մլն: Մայիսին պատվաստանյութերը հասանելի կլինեն մյուս կարգերի քաղաքացիներին:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունների տվյալներով՝ երկրում պատվաստումը սկսելու պահից գրանցվել է Pfizer-ի դեղամիջոցին անաֆիլակտիկ ռեակցիայի 3 դեպք: Պատվաստումից հետո կարճ ժամանակում պատվաստվածների մոտ ի հայտ է եկել ուժեղ ալերգիկ ռեակցիա, սակայն անհրաժեշտ դեղամիջոցներ ընդունելուց հետո նրանց վիճակը բարելավվել է: Ներկայումս երկրի առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է այս դեպքերը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page