top of page

Ճապոնիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ դեսպան

  • Anews
  • Aug 13, 2022
  • 1 min read


ՀՀ նախագահի հրամանագրով, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ավստրալիայի Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»։

 
 
 

Bình luận


bottom of page