top of page

Ճապոնիայում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք փորձարկել

  • Anews
  • Nov 4, 2022
  • 1 min read

Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք փորձարկել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեային մտահոգում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները։ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք փորձարկել։ Ես չէի ցանկանա խոսել Հյուսիսային Կորեայի հետագա գործողությունների մասին։ Կառավարությունը վճռականորեն կպաշտպանի իր քաղաքացիների՝ խաղաղ ապրելու իրավունքը և կպահպանի զգոնությունը»,-ասել է Մացունոն։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան օրական երկու անգամ հրթիռային արձակումներ է իրականացրել։

 
 
 

Comments


bottom of page