Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 000 մարդ է տարհանվել
- Anews
- Aug 13, 2022
- 1 min read

Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 000 մարդ է տարհանվել։ Շիզուոկա պրեֆեկտուրայում կարգադրվել է մարդկանց տարհանել «Մեարի» թայֆունի մոտենալու պատճառով, հաղորդում է Kyodo գործակալությունը։ Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է։ Դրան հաջորդող հինգերորդ եւ ամենաբարձր մակարդակը նշանակում է անհապաղ սպառնալիքի պատճառով կյանք փրկելու անհրաժեշտություն: Իշխանությունները կոչ են անում ավարտին հասցնել տարհանումը նախքան սպառնալիքի հինգերորդ մակարդակի հայտարարումը։
Коментари