Ճապոնիայի վարչապետը կոչ կանի պահպանել միջուկային զենքի չտարածման սկզբունքը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հաջորդ շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի կոնֆերանսում կոչ կանի պահպանել միջուկային զենքի չօգտագործման սկզբունքը՝ միջուկային զենքի չտարածման պայմանագիրը վերանայելու շրջանակում: Նախքան Ճապոնիայի ղեկավարի պաշտոնում ընտրվելը`մասնակցելով Նյու Յորքում անցկացված համաժողովին, Կիսիդան ասել էր, որ ցանկանում է բացել միջուկային զենքից զերծ աշխարհի ճանապարհային քարտեզը: Վարչապետը, որն ընտրվել է 1945 թվականին ամերիկյան ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիման ընդգրկող ընտրատարածքից, միջուկային զինաթափման ակտիվ ջատագով է:
Comments