Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ
Հստակ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համապարփակ պայմանագրի քննարկումը, այդ թվում՝ խաղաղության մասին, անհնար է, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երրորդ վարչության տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը։ Նա նշել է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ էր վարում համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կհամապատասխանի ժամանակակից իրողություններին եւ կսահմանի ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ շրջանակի արագացված զարգացման հիմնական ուղղությունները։ «Ինչպես ընդգծվում է ՌԴ ԱԳՆ 2022-ի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակնհայտ է, որ անհնար է նման համաձայնագիր քննարկել մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշումներ է ընդունում եւ ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ, չնայած Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։
תגובות