Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կապակցությամբ
- Anews
- Aug 17, 2022
- 1 min read

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից: «Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է հաղորդագրության մեջ:







Comments