top of page

Ճապոնիայի առափնյա պահպանությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան մեկ օրում երեք հրթիռ է արձակել

  • Anews
  • Nov 3, 2022
  • 1 min read

Հյուսիսային Կորեան մեկ օրում երեք հրթիռ է արձակել, ենթադրաբար՝ բալիստիկ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Ճապոնիայի իշխանությունները ներկայում ճշտում են Հյուսիսային Կորեայի իրականացրած հրթիռային արձակումների մանրամասները։ Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից ստեղծվել է արձակումների հետ կապված տեղեկատվության հավաքման շտաբ։ Մինչ այդ առափնյա պահպանությունը տեղեկացրել էր, որ առաջին հրթիռի հետագիծն անցել է երկրի օդային տարածքով Միյագի, Նիիգատա եւ Յամագատա պրեֆեկտուրաների շրջանում։ Հետագայում Ճապոնիայի պաշտպանության նախարար Յուսուկաձու Խամադան հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովում։ Պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ արձակված հրթիռներից մեկը թռել է 750 կիլոմետր հեռավորությամբ, եւ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2 հազար կիլոմետր։

 
 
 

Comments


bottom of page