top of page
Search

Ճամփորդությունը ժամանակի մեջ հնարավոր է. հետազոտություն



Որդնածակերը՝ տեսական կառույցները տարածություն-ժամանակի մեջ, ըստ որոշ տեսությունների, կարող են պորտալ ծառայել դեպի այլ տիեզերքներ կամ ապահովել ճամփորդություն ժամանակի մեջ։ «Շրջանակաձեւ որդնածակերը» տարբերակներ են, որոնք բաղկացած են բացասական էներգիայով տարաշխարհիկ մատերիայից, դրանք կարող են ապահովել նաեւ ճամփորդությունները ժամանակի մեջ, կարծում են հետազոտողները։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։ Այդ կառուցների ուսումնասիրությունը կարող է պատասխան տալ որոշ տիեզերական երեւույթների մասին հարցերին, որոնք մինչ այժմ մնում են քիչ ուսումնասիրված։ Որդնածակերը զարմանալի գոյացություններ են, որոնք չեն համապատասխանում տարածության եւ ժամանակի մասին մեր ավանդական ընկալմանը։ Այդ կառույցները հաճախ ասոցիացվում են սեւ կետերի հետ, բայց իրականում դրանք շատ ավելի բարդ են։ Եթե սեւ կետը տարածություն-ժամանակի ոլորտ է, որից ոչինչ դուրս գալ չի կարող, ապա որդնածակերը ինքնատիպ «կարճ ճանապարհ» են տարածություն-ժամանակի միջով, որոնք կապում են Տիեզերքի երկու հեռավոր կետերը։ Վերջերս կատարվել է նորարարական հետազոտություն, որը լույս է սփռում այդ կառույցների հատուկ տեսակի՝ «շրջանաձեւ որդնածակի» վրա։ Տարաշխարհիկ մատերիայի տեսության վրա հենվելով՝ հեղինակները ենթադրել են, որ այդ կառույցները կարող են ոչ միայն պորտալ ծառայել դեպի այլ տեիզերքներ, այլեւ թույլ տալ ճամփորդել ժամանակի մեջ։ Եթե այդ արդյունքները հաստատվեն, ապա դրանք կարող են ունենալ խոր հետեւանքներ Տիեզերքի եւ բուն ժամանակի մեր ընկալման վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Physical Review D ամսագրում։ Որդնածակերը պարտադիր չէ, որ եռաչափ կառույցներ լինեն։ Տեսականորեն դրանք կարող են լինել հարթ՝ հիշեցնելով դեպի այլ տեղ տանող պորտալ։ Այս գաղափարը կասկածի տակ է դնում մեր ավանդական պատկերացումը որդնածակերի մասին (որպես ճկված թունելների)։ Առաջին անգամ դրանց մասին գաղափարն առաջադրվել է 2016թ.։ Դա տարաշխարհիկ մատերիա է այն տեսքով, որով մենք այն գիտենք։ Այն ունի բացասական էներգիա, բացատրվում է քվանտային էֆեկտներով։ Բայց մինչ այժմ դրանք հայտնաբերվել են միայն շատ քիչ քանակություններով։

0 comments

Comentários


bottom of page