top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ղրղըզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադարի շուրջ

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավարները ժամը 16.00-ին պայմանավորվել են հրադադարի շուրջ, հաղորդում է 24.kg-ը։ 

Սպուտնիկ Տաջիկստանի աղբյուրի հաղորդմամբ՝ բախումների հետեւանքով զոհվել է յոթ խաղաղ բնակիչ, եւս 14 մարդ վիրավոր է։  

Ղրղըզստանը հայտնում է 42 զոհի մասին։ 

Նշենք, որ բախումներ են տեղի ունեցել այն ժամանակ, երբ երկու երկրների նախագահները մասնակցում են Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովին։ Երկու նախագահները գագաթաժողովի շրջանակում չեն անդրադադրձել իրավիճակին։  

0 comments

Comments


bottom of page