Ղրղըզստանի վարչապետն առաջարկել է պայքարել ԵԱՏՄ-ի ներսում գործող արգելքների դեմ
Անհրաժեշտ է մտածել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առեւտրի շրջանակում գործող արգելապատնեշների դեմ կոշտ պայքարի միջոցների մասին։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում գործող արգելքների դեմ պայքարը, ըստ նրա, ամենակարեւոր ուղղություններից մեկն է։ «Վերջին 6 տարիներին ներքին շուկայի խնդիրների մասին խոսել է ԵԱՏՄ անդամ պետությունների յուրաքանչյուր ղեկավար։ Եվ այնուամենայնիվ, ցավոք, պետք է խոստովանել, որ խոչընդոտների թիվը որեւէ կերպ չի նվազել եւ չի նվազում»,- նշել է Ղրղըզստանի վարչապետը։ Ժապարովի կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել մոտեցումները եւ ավելի արդյունավետ աշխատանք տանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է այդ գործընթացին ներգրավել ԵԱՏՄ դատարանին։ «Գուցե եկել է ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական ներգործության ավելի արդյունավետ, գուցե անգամ ավելի կոշտ, բայց եւ գործուն մեխանիզմների մասին մտածելու ժամանակը»,- ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։
Comments