top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ղրիմի օդանավակայանում զինամթերքի պայթյունի պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է


Ղրիմի Սակի օդանավակայանում զինամթերքի պայթյունի միակ պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը ՌԴ ռազմական գերատեսչությունում։ «Սակի օդանավակայանում մի քանի զինամթերքի պայթյունի միակ պատճառը հրդեհային անվտանգության պահանջների խախտումն է։ Զինամթերքի վրա միտումնավոր ներգործության նշաններ, ապացույցներ եւ առավել եւս փաստեր չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ղրիմի Նովոֆեդորովկայի շրջանի Սակի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերքի պայթյունի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ավիացիոն տեխնիկա չի վնասվել։ Նովոֆեդորովկա գյուղի մոտ գտնվող Սակի ռազմական օդանավակայանն օգտագործվում է ՌԴ ՊՆ ավիացիայի՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների, այդ թվում՝ ռազմածովային ավիացիայի բազայի համար։

0 comments

Comentarios


bottom of page