top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավորապես են այնտեղ. Ալիև


Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հաստատել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստը։ Ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար»։ «Մենք նրանց այս դասը տալիս ենք, և հուսով ենք, որ նրանք վերջապես կհասկանան դա և կզբաղվեն իրենց ներքին գործերով, կդադարեն տենչալ մեր հողերը, Ղարաբաղը։ Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավորապես են այնտեղ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը»,- ասել է Ալիևը։

0 comments

תגובות


bottom of page