Ղազախստանի նախագահը նոր նախարարներ է նշանակել
- Anews
- Jan 4, 2023
- 1 min read

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության նոր անդամներ է նշանակել։ Ինչպես տեղեկացրել է Tengrinews-ը՝ հղում կատարելով Ղազախստանի նախագահին, Տոկաեւը, մասնավորապես, պաշտոնից ազատել է բնապահպանության նախարար Սերիկալի Բրեկեշեւին՝ այդ պաշտոնում նշանակելով 32-ամյա Զուլֆիա Սուլեյմանովային։ Ղազախստանի նախագահի մեկ այլ հրամանագրով մշակույթի եւ սպորտի նախարար է նշանակվել Ասխատա Օրալովան։ Արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնից ազատվել է Կաիրբեկ Ուսկենբաեւը։ Նրա փոխարեն նոր նախարար է նշանակվել Մարատ Կարաբաեւը։ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Ազամատ Եսկարեւը, որն այդ պաշտոնում փոխարինել է Կանատ Մուսինին, վերջինն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։
Comentários