top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ձորաղբյուր գյուղի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ


Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Կարմիր ցուցակում ընդգրկված քարարծիվ է վիրավոր վիճակում տեղափոխվել «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմանում, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:


Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թեւի հավանական հրազենային վնասվածք, հյուծված եւ ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում եւ գնահատվում է որպես խոցելի տեսակ։

0 comments

Comments


bottom of page