top of page

Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ․ գիշերը 5-7 աստիճանով ցրտելու է

  • Anews
  • Jan 9, 2023
  • 1 min read

Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։ Շիրակում ձյան ծածկը բացակայում է։ Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։ Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 
 
 

Comments


bottom of page