top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հրետակոծության հետևանքով միջազգային լրատվամիջոցները չեն կարողանում մուտք գործել ԼՂ

Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ ճանապարհին առկա վտանգավոր իրավիճակի պատճառով: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին հայտնել է տեղում աշխատող լրագրողներից մեկը:

«Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,-հայտնել է լրագրողը: Խմբում են «BBC»-ի, «SkyNews»-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնը հաստատել է տեղեկությունը: «Նրանք (Ադրբեջանը-խմբ.) արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:


0 comments

Comments


bottom of page