top of page
Search

Հրդեհ Ստեփանակերտի բնակարաններից մեկում. դեպքի առթիվ ստուգումներ են իրականացվում



Փետրվարի 2-ին ժամը 20:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ազատամարտիկների 43 շենքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը` ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ։

Այրվել է բնակարանի բաղնիքի օդափոխիչը։ Կրակը մարվել է ձեռքի միջոցներով։

Կանչի մասին հաղորդվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ընկերություններին։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

0 comments

Коментари


bottom of page