top of page

Հրդեհ Ուլնեցու փողոցի բնակարաններից մեկում

  • Anews
  • Jan 21, 2023
  • 1 min read

Հունվարի 21-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու, 2/2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել 03։50-ին։ Այրվել են մեկ ներքնակ և մեկ պահարան՝ մասամբ։

 
 
 

Comments


bottom of page