top of page

Հրդեհ՝ Նոր Ուղի գյուղում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

  • Anews
  • Jul 26, 2022
  • 1 min read


Հուլիսի 26-ին, ժամը 03։40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Ուղի գյուղի Կարեն Հունանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքում։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Հունանյան փողոցում՝ թոնրատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:50-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ազբոշիֆրերը՝ մոտ 20 քմ:

 
 
 

Comentarios


bottom of page