top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հրդեհ Նորամարգ գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ


Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտե խորդանոցում և հարևան տան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 00:04-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ), խորդանոցը (մոտ 30 քմ) և մոտ 200 քմ խոտածածկույթ:

0 comments

Comments


bottom of page