top of page

Հրդեհ՝ Նալբանդյան գյուղում

  • Anews
  • Mar 8, 2023
  • 1 min read



Մարտի 8-ին, ժամը 16։36-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Նալբանդյան գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18։52-ին։ Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և ջերմահարվել՝ մոտ 300 մրգատու ծառ։

 
 
 

Comments


bottom of page