Հրդեհի մարման աշխատանքներում ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել
Բեյրութի նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներում ռազմական ուղղաթիռներ են ներգրավվել, հաղորդում է Al Arabiya-ն:
Նշվում է, որ բացի հրշեջ ծառայությունից դեպքի վայր են ժամանել նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:
Լիբանանի Կարմիր Խաչի տվյյալներով՝ տուժածներ այս պահին չկան:
Բեյրութի նավահանգստի ադմինիստրացիան հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել բռնկման պատճառների մասին:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ բռնկվել է ծովային նավահանգստի տարածքում գտնվող ավտոմեքենաների անվադողերի եւ վառելաքսանյութերի պահեստում:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հզորության տրոտիլային համարժեքը 1500 տոննա էր: Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել էր հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթեւան: Զոհվել է 190 մարդ, 6.5 հազար մարդ վիրավորվել է: Ըստ Լիբանանի ՆԳՆ-ի` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ժամանակ:
留言