Հրատարակվել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
- Anews
- Feb 8, 2023
- 1 min read

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը: Այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ: Դրամաշնորհային այս անվանակարգի համատեքստում գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը: Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
Comments