top of page

Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում է նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

  • Anews
  • Mar 17, 2023
  • 1 min read

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

«Հայտնում եմ, որ քիչ առաջ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին: Միաժամանակ, տեղեկացնում եմ նաեւ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը»,- գրել է նա։

 
 
 

Comments


bottom of page