top of page
Search

Հրաձգություն Մոնտերեյ այգում. կա 10 զոհ, 10 վիրավոր, կրակողը հետախուզվում է


Լոս Անջելեսի շրջանի պարային ակումբում անհայտ անձը կրակ է բացել եւ սպանել 10 մարդու, եւս 10-ը վիրավորվել են: Կրակողը հետախուզման մեջ է, հայտնում է AP լրատվական գործկակալությունը։ Լոս Անջելեսի Շերիֆի բաժնի կապիտան Էնդրյու Մեյերը կիրակի օրը հայտնել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, եւ նրանց վիճակը տատանվում է կայունից մինչեւ ծայրահեղ ծանր: Նրա խոսքով՝ Մոնտերեյ այգում դեպքի վայրում մահացել է 10 մարդ։ Լուսնային Ամանորի տոնակատարությունը գրավել է հազարավոր մարդկանց ուշադրությունը: Մոնտերեյ Պարկը մոտ 60 հազար բնակիչ ունեցող քաղաք է՝ մեծ ասիական բնակչությամբ, Լոս Անջելեսի կենտրոնից մոտ 16 կմ հեռավորության վրա:

 
 

Comments


bottom of page