Հրաժարական չեմ պատրաստվում տալ. շարունակելու եմ իմ բարեփոխումները. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով հարցին, արդյոք իր հրաժարականի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղել են, թե ոչ։ «Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց նա: Պապիկյանը նշեց, թե Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է սպառազինության ձեռքբերմամբ։ «Չեմ կարող ասել, թե որտեղից ինչ ենք գնում, ժողովուրդ, դա գաղտնի է»,- նշեց Պապիկյանը։ Նշենք, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ սպասվում է Պապիկյանի հրաժարականը։
Comentarios