top of page
Search

Հրազդան գետ փրփրաջրեր լցվելու դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցվել



Հուլիսի 15-ին Հրազդան գետ փրփրաջրերը լցվել են «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով: Դեպքի առթիվ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ: Այս մասին տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան գետում՝ Հրազդանի կիրճի հատվածում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, նմուշառում են իրականացրել երեք կետից՝ փրփրաջրի թափման կետից, թափման կետից վերև և ներքև: Համաձայն իրականացված օպերատիվ դիտարկումների՝ փրփրաջրի թափման կետում բավականին բարձր է ամոնիում և ֆոսֆատ իոնների պարունակությունը, ինչը բնորոշ է կոյուղաջրերին:

 
 

Comments


bottom of page