Հրազդանի կիրճին կտրվի բնության հուշարձանի կարգավիճակ
- Anews
- Aug 1, 2022
- 1 min read

Երեւանի քաղաքապետարանը նոր նախագիծ է մշակում, որի նպատակն է Հրազդանի կիրճին տալ բնության հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին օգոստոսի 1-ին հայտարարվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանի խոսքով՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը լիովին աջակցել է նախաձեռնությանը։ Երեւանի քաղաքապետարանը կարծում է, որ Հրազդանի կիրճը պետք է դառնա հանգստի եւ զբոսաշրջության գոտի։ Բացի այդ, պետք է լուծվեն վերջին տարիներին առաջացած բնապահպանական խնդիրները։
Comments