Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Հստակ պատասխանների ակնկալիքով

Լրատվամիջոցներից պարբերաբար տեղեկանում ենք, որ մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, շրջում են Վրաստանում, կամ Չեխիայում, կամ ԵՄ այլ երկրներում, կամ աշխարհի որևէ այլ անկյունում: Նրանցից ոմանց նկատմամբ, ըստ մամուլի տեղակատվության, և ըստ քննչական ծառայությունների ընտրված են խափանման միջոցներ, այդ թվում ստորագրություն չհեռանալու մասին: Բայց չգիտես ինչպես մի դեպքում նրանց երկրից դուրս գալու համար որևէ խոչընդոտ չկա, մեկ այլ դեպքում նույնիսկ դատարանի թույլտվության առկայության պարագայում ակնհայտ արհեստական պատճառներով ելքն արգելվում է: Հիմա հարց, որ իսկապես շատերին է հետաքրքրում. անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ, ի՞նչ իրավական հիմքերի, ի՞նչ հիմնավորումների առկայությամբ են երկրից դուրս գալիս: Ո՞վ է որոշում այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։ Անհրաժեշտություն է առաջանում հրապարակել այդ մարդկանց ելքի թույլտվության փաստաթղթերը։ Շատ կարևոր է հասկանալ, դրանք բոլորը դատարանի որոշումներո՞վ են և բոլորը պատշաճ դատաիրավական ձևակերպմամբ։ Հակառակ դեպքում գործում է բացահայտ կամայական մոտեցում։ ինչպես է, որ մի դեպքում ունենալով դատարանի թույլտվությունը մարդիկ զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, և բացատրությունները ակնհայտ արհեստական են, իսկ այլ դեպքերում անհայտ ծագման թույլտվություններով, գուցե ուղղակի պայմանավորվածությունների արդյունքում շրջում են աշխարհով մեկ և միայն նոր պայմանավորվածության համար վերադառնում Հայաստան:

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խում