top of page

Հռոմի պապն անընդունելի է համարել միջուկային զենքի համար արված ծախսերը

  • Anews
  • Oct 17, 2022
  • 1 min read

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ միջուկային զենքի ստեղծման համար արված ծախսերը համարում է «անընդունելի եւ աներեւակայելի»: Այս մասին նա գրել է իր «Ես խնդրում եմ քեզ Տիրոջ անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում, որից հատվածներ է հրապարակել La Stampa թերթը։ Նրա խոսքով՝ աշխարհը կարող է գոյություն ունենալ առանց միջուկային զենքի, քանի որ, Պապի կարծիքով, այս տեսակի զենքը մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար, ուստի այն պահելն անբարոյական է։ Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել էր Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Վոլոդիմիր Զելենսկիին՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը։ Աղոթքի ժամանակ Ֆրանցիսկոսը կոչ է արել Պուտինին «դադարեցնել բռնության ու մահվան այս պարույրը», իսկ Զելենսկիին հորդորել է բաց լինել «խաղաղության առաջարկների համար»։ Պապը խնդրել է նաեւ՝ հարգել յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ փոքրամասնությունների իրավունքները։

 
 
 

Comments


bottom of page