Հռոմի պապը պետությունների առաջնորդներին երկխոսության կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաշխարհային տերությունների առաջնորդներին երկխոսության եւ կայունության կոչ է արել՝ հակամարտությունների սրման պայմաններում: «Այսօր մենք խոսում ենք Ուկրաինայում ծագած դժվարությունների, ռազմական հակամարտությունների մասին։ Մենք պետք է հոգ տանենք մեր աշխարհի ամենասովորական, տարրական զարգացման մասին»,- երեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանրային հանդիպման ժամանակ ասել է պոնտիֆիկոսը: Նրա կարծիքով՝ դիվանագետները պետք է հասկանան, որ «մեկ մարդու խնդիրը բոլորի խնդիրն է»։ «Աշխարհը, որն ավելի շատ իշխանություն ունի, ավելի մեծ պատասխանատվություն է կրում նրանց հանդեպ, ովքեր չունեն այդ իշխանությունը: Հատկապես այն երկրներում, որտեղ կան տարբեր ճգնաժամեր՝ բնական, կամ քաղաքական։ Խոսքը միայն սեփական շահերը հոգալու մասին չէ: Կարիք չկա մրցել, կարիք չկա ուժեղացնել հակառակորդ բլոկները: Մեզ պետք են առաջնորդներ, որոնք միջազգային մակարդակով թույլ կտան ժողովուրդներին հասկանալ միմյանց, ներգրավվել երկխոսության մեջ, ստեղծել Հելսինկյան նոր ոգի (Հելսինկյան համաձայնագրեր), պահպանել այս ոգին, զարգացնել բազմակողմանիությունը, ստեղծել ավելի կայուն եւ խաղաղ աշխարհ, մտածել ապագա սերունդների մասին: Մեզ մեծ ըմբռնում, համբերություն եւ երկխոսություն է պետք բոլորի հետ։ Կրկնում եմ՝ բոլորի հետ»,- ընդգծել է Պապը։
Comments