Հռոմի պապը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը կիրակի օրը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին, որը շարունակում է տառապել քաղաքական եւ տնտեսական անկայունությունից եւ կոչ արել՝ խաղաղություն հաստատել երկրում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Երկրի եպիսկոպոսների հետ մեկ անգամ եւս խաղաղության կոչ եմ անում, իշխանություն ունեցողներին խնդրում եմ չանտեսել աղքատների աղաղակը եւ ժողովրդի կարիքները»,- ասել է Պապը իր ուղերձում։
Հիշեցնենք, որ Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամի հետ կապված հիասթափությունն իր գագաթնակետին է հասել նախօրեին, երբ ցուցարարների հսկայական ամբոխը զինված պահակախմբի միջով ներխուժել է նախագահական պալատ եւ գրավել այն:
Ավելի ուշ վարչապետն ու նախագահը համաձայնել են հրաժարական տալ։
Comments