top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հռոմի Պապը Իտալիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց առեւտուրը Միջերկրական ծովում



Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը Իտալիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել մարդկանց առեւտուրը Միջերկրական ծովում եւ ափսոսանք է հայտնել անցյալ շաբաթ իտալական Կալաբրիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի վթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Ես կրկնում եմ իմ կոչը՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ Թող կանգնեցնեն թրաֆիքինգ իրականացնողներին», -ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին ուղղված ամենշաբաթյա ուղերձում։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ դեպքից հետո հայտնաբերվել է 70 դի։ Միգրանտները եկել են Թուրքիայից եւ այնպիսի երկրներից են, ինչպիսիք են Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը, Սոմալին եւ Սիրիան։

0 comments

Comments


bottom of page