top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հռոմի պապը Իսրայելին եւ Պաղեստինին երկխոսելու կոչ է արել


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայելի եւ Պաղեստինի կառավարություններին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած ռումբերի պայթյուններից եւ Արեւմտյան ափի բախումներից հետո երկխոսություն սկսելու համար, տեղեկացրել է Reuters-ը։ Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում՝ հովվապետն ասել է, որ բռնությունն «սպանում է ապագան» երկու կողմերի համար։ Նոյեմբերի 23-ին Երուսաղեմում տեղի ունեցավ երկու պայթյուն։ Առաջինը՝ կենտրոնական ավտոբուսային կայանի մոտ, երկրորդը՝ մի քանի րոպե հետո, քաղաքի հյուսիսում։ Նախնական տվյալներով՝ պատահարների հետեւանքով զոհվել է մի պատանի, եւս 19 մարդ վիրավորվել է։ Իսրայելի ոստիկանության կարծիքով՝ դրանք համակարգված ահաբեկչական գրոհներ էին։ Իրավապահ մարմինները կալանավորել են երեք պաղեստինցու, որոնց կասկածում են պայթյունների հետ կապ ունենալու մեջ։ Jerusalem Post թերթը գրել է, որ ավտոբուսի կանգառում եւ Երուսաղեմի ավտոբուսում պայթած ռումբերը լցված էին մեխերով եւ գործի են դրվել հեռահար կառավարմամբ։

0 comments

Comments


bottom of page