top of page
Search

Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն կտրոնով


Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Այս մասին ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում: Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ 19 կետ կգործի: Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները իրենց համայնքապետարաններից: Մանրամասները տեսանյութում:

 
 

Comments


bottom of page