top of page

Հունգարիան մտադիր չէ կիսվել գազով

  • Anews
  • Jul 28, 2022
  • 1 min read


Հունգարիան մտադիր չէ կիսվել գազը. Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է պայմանագրային ծավալից ավել շուկայից լրացուցիչ 700 միլիոն խորանարդ մետր բնական գազի գնման մասին, որը Հունգարիան ակնկալում է իրականացնել ձմռանը մատակարարումները մեծացնելու համար, հայտնում է Daily News Hungary-ը։ Սիյարտոյի խոսքով՝ իր «հույսերն օրեցօր աճում են... երկու ուղղություններով առեւտրային եւ քաղաքական բանակցությունների լույսի ներքո»: «Հունգարացի հարկատուների փողերով գնված եւ հունգարական պահեստարաններում պահվող գազը մենք կօգտագործենք հունգարացի ժողովրդի եւ տնտեսության շահերին համապատասխան։ Մենք փոխզիջումների չենք գնա այս հարցում»,- ասել է նա:

 
 
 

Kommentare


bottom of page