top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունգարիան մինչեւ տարեվերջ կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը



Հունգարիայի կառավարությունն աջակցել է ՆԱՏՕ-ին` Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը եւ այն հաստատելու համար փաստաթղթեր է ներկայացրել Ազգային ժողով, լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյաշը։ Նրա խոսքով՝ խորհրդարանը երկու պետոթյունների հայտերը կվավերացնի դեկտեմբերի կեսերից ոչ ուշ: Հարցին, արդյոք ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությամբ, Գուլյաշը պատասխանել է, որ հույս ունի: Նա հավելել է, որ կարելի է քննարկել, արդյոք այդ ընդլայնումը բխում է Հունգարիայի ազգային անվտանգության շահերից, սակայն հավելել է, որ այժմ դա նշանակություն չունի։ Հունգարիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկու պետություններն են, որոնք դեռեւս չեն վավերացրել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։

0 comments

Comments


bottom of page