top of page

Հունգարիան կստանա 44 նոր Leopard 2A7 տանկ

  • Anews
  • Jul 26, 2022
  • 1 min read


Հունգարիան կստանա 44 նոր Leopard 2A7 տանկ, որոնց առաջին մատակարարումը կժամանի hաջորդ տարի հունիսին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ Բոբրովնիցկին։ Նա նշել է, որ Հունգարիան արագացնում է իր զինված ուժերի արդիականացումը «ներկայիս իրավիճակի լույսի ներքո»։ Սալայ Բոբրովնիցկին հիշեցրել է, որ կառավարությունը վերջերս ստեղծել է պաշտպանության հիմնադրամ՝ «չնայած պատերազմի ժամանակաշրջանում ինֆլյացիային եւ համաշխարհային տնտեսական դժվարություններին», հաղորդում է Daily News Hungary-ը։

 
 
 

Comments


bottom of page