top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հույսը միայն պայքարն է, հույսը կարող է արթնանալ միայն Նիկոլի հեռանալուց հետո.


Ցավում եմ, որ սպասումներս միայն բացասական են, հերթական անգամ գրանցվելու է պարտություն, կանգնելու է ժողովրդի եւ պետության ոչնչացման սպառնալիքը։ Այս մասին սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Եթե մարդիկ մտածում են, որ երկրի ղեկին ներկա իշխանության պահպանման դեպքում իրենք մի օր արթնանալու են եւ տեսնեն, որ ադրբեջանցիները հեռացել են Ջերմուկից եւ Գորիս-Կապան ճանապարհի տեղամասից, իսկ թուրք-ադրբեջանական բազմահազարանոց զորքերը՝ փախել, ապա նման բան չի լինելու։

Հույսը միայն պայքարն է, հույսը կարող է արթնանալ միայն Նիկոլի հեռանալուց հետո։ Հակառակ դեպքում մեր ապագան կապված է անվերջ զոհերի հետ»,- ավելացրել է պատգամավորը։

Նա նշել է, որ իշխանություններն անգամ չեն հրապարակել այն հայերի անունները, որոնք զոհվում են սահմանին հանուն հայրենիքի, որպեսզի թույլ չտան իրականացնել Նիկոլի բանավոր պայմանավորվածությունները տարածքի հանձնման մասին։

Մկրտչյանը կոչ է արել դիտել հայերի խոշտանգումների եւ սպանությունների մասին ադրբեջանական վիդեոները, քանի որ դրանից հետո ոչ մի հայ տանը չի նստի եւ փողոցից չի հեռանա անքան ժամանակ, մինչեւ որ Նիկոլը, որը մեզ բերել-հասցրել է այս իրողությանը, իր արդարացի պատիժը չստանա։

«Երբ ես որոշ ժամանակ առաջ ներկայացնում էի ադրբեջանցիների հանցագործությունների մանրամասները հայ գերիների հանդեպ, Հայաստանի խորհրդարանի նախագահի աթոռն զբաղեցնող անձը ինձ մեղադրում էր այն բանում, որ ես հեքիաթներ եմ պատմում։ Հակառակի մեջ համոզվելու համար ես կոչ եմ անում դիտել այդ վիդեոները եւ հասկանալ Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ոչ միայն Հայաստանի տարածքի, այլեւ հայերի հանդեպ։

Նրանք ցանկանում են զրկել մեզ կյանքից։ Նիկոլի առաջարկած «խաղաղությունը» հայ կնոջ, հայ զինծառայողի խոշտանգված մարմինն է, ծանր վիրավոր զինծառայողի սպանությունը։

Պայքարը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է էկզիստենցիալ բնույթ կրի։ Աշխարհաքաղաքական դասավարության մասին խոսելուց առաջ պետք է սկսել այն բանից, թե ով է երկրի ներսում կապել մեր ձեքերը, որպեսզի առաջ եկող թուրքը կամ ադրբեջանցին, մեզ սպանելիս, լրացուցիչ պատնեշների չհանդիպի։

Երբ հայ զինծառայողներին կոտորում էին, Նիկոլը խորհրդարանում երկու ժամ հեքիաթներ էր պատմում եւ չէր փորձում կանգնեցնել մարտական գործողությունները, քանի որ նրա համար առաջնահերթը ոչ թե դա է, այլ փողը, աթոռը, իշխանությունը»,- ընդգծել է պատգամավորը։

0 comments

Comments


bottom of page