top of page
Search

Հումանիտար ճգնաժամը պետք է արագ լուծում ստանա. Գերմանիայի դեսպան

Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը: Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը ևս հանդես են եկել իրավիճակը դատապարտող հայտարարություններրով։

 
 

Kommentarer


bottom of page