Հումանիտար աղետ է մոտենում, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը. շվեդ պատգամավոր

Շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերը Twitter-ի իր միկրոբլոգում զգուշացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով մոտալուտ հումանիտար աղետի մասին: «Կմիացնի՞ արդյոք Իլոն Մասկը Starlink-ը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Մոտենում է հումանիտար աղետ, քանի որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը եւ 120 000 մարդու կտրել մնացած աշխարհից»,-գրել է նա։
Comments