«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» պատվիրակությունը այցով գտնվում է Իրաքում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պատասխան այցով գտնվում է Իրաքի Հանրապետությունում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանդիպում «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» տնօրենի և ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում հետագա փոխգործակցության մի շարք հարցեր։ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել երկու կառույցների միջև նորաստեղծ համագործակցությունը և շեշտել հետագա փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը հյուրընկալվել է նաև Քուրդիստանի շրջանի փոխնախագահ Շեյխ ՋաՖար շեյխ Մուստաֆային։ Հիշեցնենք՝ ս․թ․ հուլիսի 10-ին ՀՀ-ում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
תגובות