Հորդառատ անձրևն ու կակուտը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը
«Հարգելի քաղաքացիներ, աննախադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը». այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։ «ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։ Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝զերծ մնալով վերը նշված հատվածներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել։
Comments