top of page

Հոսպիտալներում չկա վիրավորում ստացած զինծառայող, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր. ՊՆ

  • Anews
  • Oct 27, 2022
  • 1 min read

Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:

 
 
 

Comments


bottom of page