top of page

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, տեսանելի կլինի նաև Հայաստանից

  • Anews
  • Oct 24, 2022
  • 1 min read

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։ Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։ Նշենք, որ Լուսնի ստվերը Արեգակը կփակի ոչ թե ամբողջովին, այլ մասնակի՝ ծածկելով աստղի սկավառակի միայն մի մասը։ Սրանով կբացվի խավարումների միջանցք, որոնց կհաջորդի Լուսնի խավարումը նոյեմբերի 8-ին։ Խավարմանը կարելի է հետեւել Եվրոպայի տարածքում, Աֆրիկայի հյուսիսում եւ Կենտրոնական Ասիայում։ Երեւույթն առավելագույն տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքում, այնտեղ Լուսինը կփակի Արեգակի սկավառակի 82 տոկոսը, Եվրոպայի արեւմուտքում կծածկվի աստղի ընդամենը 15-30 տոկոսը։ Արժե նշել, որ Արեգակի խավարումը պետք է դիտել սարքի միջոցով, որն ունի հատուկ ֆիլտրեր, հեռադիտակների եւ խցիկների համար նույնպես անհրաժեշտ են հատուկ ֆիլտրեր։ Առանց դրանց Արեգակի խավարումը դիտելը կարող է վատացնել տեսողությունը եւ անգամ կուրության հանգեցնել։

 
 
 

Comments


bottom of page